Միջազգային

«SWIFT-ին միանալը կախված է Ռուսաստանի գործողություններից». Բեսենտ

Ռուսական բանկերի հնարավոր միացումը SWIFT միջազգային բանկային համակարգին կախված կլինի Ռուսաստանի իշխանությունների գործողություններից: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենտը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի համար ընդունելի են Սև ծովում հրադադարի համար Ռուսաստանի առաջ քաշած պայմանները, Բեսենտը նշել է, որ ՌԴ-ի բոլոր պահանջները «քննարկման փուլում են»։

«Ռուսաստանի ղեկավարության հետագա գործողություններից կախված կլինի, թե պատժամիջոցները կուժեղացվեն, թե կթուլանան: Նախագահ Թրամփը, կարծում եմ, առանց վարանելու կուժեղացնի պատժամիջոցները, եթե դա նրան առավելություն կտա բանակցություններում», - ասել է նա։