Միջազգային

«Դիտարկում ենք Ռուսաստանի բոլոր պայմանները». Թրամփ

«Դիտարկում ենք Ռուսաստանի բոլոր պայմանները». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը կքննարկի Ռուսաստանի առաջ քաշած պահանջները՝ Սև ծովում հրադադար հաստատելու համար: 

«Մոտավորապես հինգ կամ վեց պայման կա։ Մենք դիտարկում ենք դրանք բոլորը»,- ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը: Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ պայմանավորվել է Սև ծովում հարվածները դադարեցնելու և անվտանգ նավագնացության ապահովման շուրջ: 

Սակայն Մոսկվան կարճ ժամանակ անց հայտարարել է, որ նավագնացության անվտանգության մասին դրույթը ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ կհանվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը: Մոսկվայի պահանջների թվում են «Ռոսսելխոզբանկի» և պարարտանյութ արտադրող ու արտահանող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումը, ինչպես նաև Ռուսաստանի դրոշի ներքո նավերի նավահանգիստներում սպասարկման սահմանափակումների վերացումը, որոնք առնչվում են պարենի և պարարտանյութերի առևտրին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական