Գազայի հատվածի հյուսիսային հատվածում մարտի 25-ին հարյուրավոր պաղեստինցիներ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի դեմ պատերազմը: Ցուցարարները, առավելապես տղամարդիկ, կարգախոսներ են վանկարկել սեկտորում իշխող արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման դեմ․ հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:
Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ պատերազմական գործողությունները պետք է դադարեն։ Ցուցարարները նշել են, որ մարդիկ հոգնել են, և եթե լուծումը ՀԱՄԱՍ-ի հրաժարումն է իշխանությունից, ինչու՞ չեն նրանք հեռանում՝ մարդկանց պաշտպանելու համար։