Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ խոսել է Իլոն Մասկի հետ «Signal» հավելվածի արտահոսքի վերաբերյալ, և Մասկը խոստացել է, որ «լավագույն տեխնիկական մասնագետները» կհետաքննեն այս հարցը:
Հիշեցնենք, որ Թրամփի կաբինետի բարձրաստիճան անդամները հավելվածում խմբակային զրույցի ընթացքում քննարկել են Եմենում իրականացվող ամերիկյան ռազմական օպերացիան, որտեղ ակամա ներառվել է The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը:
«Ես նոր խոսեցի Իլոնի հետ: Մենք ունենք լավագույն տեխնիկական մասնագետները, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է դա տեղի ունեցել, բայց կարող եմ ասել, որ 100%-ով չեմ ճանաչում այս տղային», - ասել է Ուոլցը Fox News-ի եթերում՝ նկատի ունենալով Գոլդբերգին:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուոլցը խնդրել է «ուսումնասիրել» «Signal» հավելվածի կոդավորված հաղորդագրությունների անվտանգությունը, սակայն չի կարծում, որ ՀԴԲ-ի հետաքննությունը արդարացված է ազգային անվտանգության զգայուն տեղեկատվությունը հավելվածում ուսումնասիրելու համար։