Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և նրա կաբինետի 14 նախարարները պաշտոնապես հրաժարական են տվել: Այս մասին գրում է գերմանական Die Zeit պարբերականը։
Հրաժարականի որոշումն ընդունել է երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Շոլցին և նրա կաբինետին՝ կատարված մեծ աշխատանքի համար։ Ըստ նախագահի՝ նրանց բաժին է ընկել միջազգային բարդ ժամանակահատված, և նրանք պատվով են լուծել ծառացած խնդիրները՝ կայունացնելով երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հրատարակությունը գրում է, որ, ֆորմալ, Շոլցն ու նրա նախարարներն այլևս չեն զբաղեցնում իրենց պաշտոնները, սակայն նոր կառավարության շուրջ կոալիցիոն բանակցությունները դեռ չեն ավարտվել։ Հետևաբար, Շոլցը կշարունակի ղեկավարել իր կաբինետի պաշտոնական գործերը՝ որպես պաշտոնակատար, մինչև նոր դաշնային կառավարություն նշանակվի: Այս ամենը կարգավորվում է երկրի օրենքներով։