ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է ձգձգել Ուկրաինայի հետ խաղաղության հաստատման գործընթացը․ «Ես չգիտեմ, բայց մի որոշ ժամանակ անց ձեզ կտեղեկացնեմ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը ցանկանում է, որ դա ավարտվի, չնայած, հնարավոր է, նրանք ժամանակ ձգեն», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կիսվել է նաև նման իրավիճակում իր սեփական փորձով. «Ես դա արել եմ տարիների ընթացքում: Գիտեք, ես չեմ ուզում պայմանագիր կնքել, ուզում եմ մնալ խաղի մեջ, բայց, գուցե, չեմ ուզում դա անել մինչև վերջ: Բայց ոչ, կարծում եմ, որ Ռուսաստանը կցանկանար, որ այն ավարտվեր, և կարծում եմ, որ Զելենսկին այս պահին նույնպես կցանկանար դա», - ընդգծել է նախագահը։