Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն իր վրա է վերցրել չաթի արտահոսքի պատասխանատվությունը, որում քննարկվել է հութիներին հասցված հարվածը։
«Ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը։ Ես եմ ստեղծել այս խումբը: Սա ամոթ է: Մենք կպարզենք՝ որն է եղել խնդիրը»,- ասել է նա Fox News-ի հետ զրույցում։
Ուոլցը հավելել է, որ ինքը Գոլդբերգին անձամբ չի ճանաչում, բայց գիտի, որ նա վատ հեղինակություն ունի, և լրագրողներից «ամենավատն է»: Ըստ Ուոլցի՝ Գոլդբերգի տվյալները նույնպես իր հեռախոսում չեն եղել։