Միջազգային

Ամիրբեկովը Բրազիլիայում խոսել է Հայաստանի սահմանադրությունից

Ամիրբեկովը Բրազիլիայում խոսել է Հայաստանի սահմանադրությունից

Բաքվի և Երևանի միջև «անշրջելի և կայուն խաղաղության» հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝ դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները․ այս մասին Agência Brasil-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ 

Նա նաև ընդգծել է, որ իր այցը Բրազիլիա կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ընթացքի մասին տեղական իշխանություններին տեղեկացնելու հարցում:

Հատկանշական է, որ Ամիրբեկովը Բրազիլիա է այցելում Արարատ Միրզոյանի պաշտոնական այցից անմիջապես հետո։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական