Միջազգային

ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը նվազել է

ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը նվազել է, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հունվար-փետրվարին այն կազմել է 103,8 մլն դոլար, ինչը 16,2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի ընդհանուր արտահանման մեջ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 0,2%, իսկ ներմուծման ընդհանուր ծավալում՝ 2,3%: