Կրեմլը հայտարարել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված մեկ այլ փաստաթղթի մասին, որը կհրապարակվի մոտ ապագայում։
«Ռուսական և ամերիկյան կողմերը շարունակում են դրական, կառուցողական աշխատել առկա շփումների շրջանակներում: Համաձայնեցվել է ևս մեկ փաստաթուղթ, որը կհրապարակվի մոտ ապագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը. այն վերաբերում է էներգետիկ համակարգի վրա հարձակումների արգելքի համաձայնագրին։
Այս կատեգորիան ներառում է նավթավերամշակման գործարանները, նավթի և գազի խողովակաշարերն ու պահեստարանները, էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման ենթակառուցվածքները, ատոմակայանները և հիդրոէլեկտրակայանները:
Ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից և փոխադարձ համաձայնությամբ կարող է երկարաձգվել։ Պայմանների խախտման դեպքում հակառակ կողմն իրավունք ունի իրեն զերծ համարել պարտավորություններից։