Միջազգային

Իրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ նախագահի նամակին

Իրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ նախագահի նամակին

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին և այժմ աշխատում են այդ ուղղությամբ․ 

«Ամերիկայի հետ մեր բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է»,- ասել է նա՝ նշելով, որ ռազմական սպառնալիքի ու տնտեսական պատժամիջոցների ավելացման ֆոնին իրենք ԱՄՆ-ի հետ ուղիղ չեն բանակցի։ «Բայց ԻԻՀ-ը միշտ պատրաստ է իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ առավել թափանցիկություն ստեղծելու համար բանակցել։ Հենց հիմա էլ մենք եվրոպական երեք երկրների հետ ունենք բանակցություններ և մեր միջուկային ծրագրի վերաբերյալ երբեք չենք լքել բանակցային սեղանն ու չենք լքի»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական