Միջազգային

Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 170 ցուցարար

Ստամբուլում դատարանի որոշմամբ ավելի քան 170 մարդ է ձերբակալվել՝ Թուրքիայի մայրաքաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցող բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Նրանց թվում է յոթ լրագրող, հաղորդում է Sözcü TV-ն։

Թուրքիայում մարտի 19-ից ի պաշտպանություն Իմամօղլուի բողոքի ցույցեր են անցկացվում, որոնցից ամենախոշորները տեղի են ունենում Ստամբուլում և Անկարայում։