Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարություններով, որոնք վերաբերում են Էր Ռիադում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Մասնավորապես, ԱՄՆ-ն Էր Ռիադում Ուկրաինայի և ՌԴ հետ պայմանավորվել է բացառել ուժի կիրառումը Սև ծովում՝ առևտրային նավերի դեմ։ Վաշինգտոնը Կիևի և Մոսկվայի հետ պայմանավորվել է ՌԴ և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածներին հարվածելն արգելող մեխանիզմ մշակել։
Բացի այդ, ԱՄՆ-ն կօգնի Ռուսաստանին կրկին մտնել գյուղատնտեսական և պարարտանյութերի արտահանման համաշխարհային շուկաներ։ Այդ նպատակով ԱՄՆ-ն կօգնի ընդլայնել Ռուսաստանի մուտքը նավահանգիստներ և վճարային համակարգեր։