Հնդկաստանը պատրաստ է նվազեցնել կամ չեղարկել մաքսատուրքերը ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների ավելի քան կեսի համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նյու Դելին նախատեսում է նվազեցնել կամ ամբողջությամբ չեղարկել ամերիկյան ներմուծման 55% -ի սակագները՝ ավելի քան 23 մլրդ դոլար գումարի չափով: Այդ քայլը կապված է Թրամփի վարչակազմի առաջիկա պատասխան տուրքերի հետ, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ին և կազդեն դեպի ԱՄՆ հնդկական արտահանման 87% - ի վրա՝ 66 մլրդ դոլար գումարի չափով:
Ինչպես նշում է Reuters-ը, դա կարող է դառնալ Հնդկաստանի խոշորագույն սակագնային զիջումը վերջին տարիներին: