Չինաստանը կտրականապես դեմ է արտահայտվում Վենեսուելայից նավթ և գազ գնող երկրների հետ ԱՄՆ-ի հետ առևտրի մաքսատուրքեր սահմանելու որոշմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի միջամտությունը Վենեսուելայի ներքին գործերին և չեղյալ հայտարարի Վենեսուելայի նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցները»․ այս մասին հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գո Ցզյակունը: