Միջազգային

Սիրիայի ամբողջ տարածքում ինտերնետ չկա

Մարտի 25-ի գիշերը ամբողջ Սիրիայում ինտերնետ հասանելիությունը կորել է, հայտնում է NetBlocks ինտերնետ մոնիտորինգի միջազգային ծառայությունը։ 

«Ցանցի ուղիղ եթերում տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ Սիրիայում ինտերնետը անջատված է», - ասվում է հայտարարության մեջ:

Ծառայությունը նշել է, որ մինչ այս հաղորդումներ են եղել Սիրիայի մի քանի քաղաքներում հեռահաղորդակցության համակարգերի աշխատանքի խափանումների մասին։

NetBlocks-ը վերջին անգամ հայտնել է հունվարին Սիրիայում մեկ ժամ տևած ինտերնետի խափանումների մասին: Այդ ժամանակ երկրի կապի նախարարությունը որպես պատճառ նշել էր «Ասադի ռեժիմի մնացորդների կողմից դիվերսիաները»: Հանրապետության կառավարությունը դեռևս չի մեկնաբանել ինտերնետի անջատման մասին լուրերը։