Միջազգային

Էր Ռիադում ընթանում են ամերիկա-ուկրաինական բանակցությունները

Ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները երեքշաբթի օրը շարունակել են բանակցությունների հերթական փուլը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում: Այս մասին հաղորդել է AFP-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին: 

Հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայում մասնակի հրադադարի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների երկարատև հանդիպման հաջորդ օրը․ հաղորդում է գործակալությունը: «Մենք դեռ աշխատում ենք ամերիկացիների հետ»,- ասել է ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչը AFP-ին: Նշենք, որ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել կիրակի օրը։