Հայտնի է, թե որ ժամին ԱՄՆ–ն և Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Ամերիկյան CBS News-ին հայտնի են են դարձել մի քանի մանրամասներ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քննարկվելու է Սև ծովում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու հարցը։
Հայտարարությունը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով ժամը 4-ին և Մոսկվայի ժամանակով ժամը 11-ին (Երևանի ժամանակով 12։00-ին). հայտնել են պարբերականի աղբյուրները:
Հիշեցնենք, որ երեկ Սաուդյան Արաբիայում ամերիկյան և ռուսական պատվիրակությունները բանակցություններ են վարել, հանդիպումը տևել է գրեթե 12 ժամ։