Միջազգային

«Շատ շուտով կստորագրվի օգտակար հանածոների գործարքը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հանքանյութերի գործարքը գրեթե ավարտված է և շուտով կստորագրվի:

Թրամփը կառավարության հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և ասել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն իրեն ասել է, որ «հազվագյուտ հողերի վերաբերյալ համաձայնագիրը գրեթե ավարտված է»:

Հարցին՝ նա այսօ՞ր կստորագրի օգտակար հանածոների արդյունահանման գործարքը, Թրամփը պատասխանել է՝ «ոչ»։  

«Մենք շուտով կստորագրենք այն։ Այն կստորագրվի շատ շուտով»,- ընդգծել է Թրամփը։