Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել են ռուսական պետական լրատվամիջոցների երեք աշխատակիցներ
Ուկրաինայի Լուգանսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հրետանային հարվածի հետևանքով սպանվել են ռուսական քարոզչական լրատվամիջոցների երեք աշխատակիցներ՝ «Զվեզդա»-ի օպերատոր Անդրեյ Պանովը, հեռուստաալիքի նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելին և «Իզվեստիա»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը։
Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ԼԺՀ - ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Միջադեպի փաստերի հիման վրա Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: