Միջազգային

Թրամփը նախկինի պես լիովին վստահում է Ուոլցին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես լիովին վստահում է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին այն բանից հետո, երբ նա Atlantic-ի լրագրողին անզգուշությամբ միացրել է Եմենին հարվածելու պաշտոնյաների չատին:

«Ինչպես ասել է նախագահ Թրամփը, հութիների վրա հարձակումները շատ հաջող և արդյունավետ են եղել։ Նախագահ Թրամփը շարունակում է լիովին վստահել իր ազգային անվտանգության թիմին, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին», - ասել է Լևվիտը CNN-ին տված պատասխանում:

Նշենք, որ այս թեմային անդրադարձել է նաև նախագահ Թրամփը՝ հայտնելով, որ ոչինչ չգիտի այդ թեմայի մասին և առաջին անգամ է լսում։