Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Պուտին կողմից Թրամփին արված նվերին։
«Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ դա անձնական նվեր էր, որը նախագահը փոխանցել է իր ամերիկացի գործընկերոջը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիտկոֆն ավելի վաղ հայտարարել էր, որ մարտի 13-ին Կրեմլում կայացած հանդիպումից հետո Թրամփին է փոխանցել Պուտինի նվերը:
ՌԴ նախագահը, նրա խոսքով, «ռուս հայտնի նկարչներից մեկին պատվիրել է նախագահ Թրամփի գեղեցիկ դիմանկարը»: