ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել իր պաշտոնական դիմանկարի կապակցությամբ, որը տեղադրվել է Կոլորադո նահանգի Կապիտոլիումում․
«Ոչ ոք չի սիրում վատ լուսանկար կամ նկար ունենալ, բայց Կոլորադոյի նկարը միտումնավոր խեղաթյուրվել է այնպիսի մակարդակով, որ նույնիսկ ես, հավանաբար, նախկինում երբեք չէի տեսել», - ասել է Թրամփը։
Նախագահը քննադատել է նկարի հեղինակ Սառա Բորդմենին և նշել, որ նրա կողմից արված Օբամայի նկարը պատշաճ տեսք ուներ․
«Նա, հավանաբար, տարիքի հետ կորցրել է իր տաղանդը», - գրել է նախագահը։
Նա նաև հավելել է, որ տեղի բնակիչները «զանգում և բողոքներ են գրում», շեշտելով, որ կնախընտրեր ընդհանրապես չունենալ նման դիմանկար, և խոստացել է իրավիճակը քննարկել նահանգապետի հետ, ում նա անվանել է «ուլտրաձախ» և մեղադրել հանցագործության դեմ չպայքարելու մեջ:
