Միջազգային

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի հետ

Այսօր տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ  նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը․ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:  

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Հատուկ ընդգծվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը, որին Մոսկվան բարձր գնահատական է տալիս: Նախարարները նաև անդրադարձել են առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցին և բովանդակությանը: