Միջազգային

Էր Ռիադում ուկրաինական պատվիրակությունը սպասում է

Ուկրաինական պատվիրակությունը մնացել է Էր Ռիադում՝ սպասելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների արդյունքներին, հայտնում է ուկրաինական «Rada» հեռուստաալիքը։ 

Ըստ տեղեկությունների՝ ներկայումս եռակողմ հանդիպումներ կամ զուգահեռ քննարկումներ նախատեսված չեն։ Նշենք, որ այսօր Էր Ռիադում կայանալիք բանակցություններում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախատեսում են քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը և Սևծովյան նախաձեռնության իրականացումը։