Միջազգային

Էր Ռիադի բանակցությունների գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է. Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն տեխնիկական հարցերը դեռ լուծում են պահանջում. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով, Էր Ռիադում ընթացող բանակցություններում գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է՝ կենտրոնացած Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման վրա:

Պեսկովը նշել է, որ Պուտինը պահպանում է էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու հրամանը, սա՝ չնայած Ուկրաինայի կողմից խախտումներին, և ԱՄՆ-ն կարող է գնահատել այդ պայմանավորվածության կատարումը:

Խոսնակը նշել է, թե Պուտինին անմիջապես կզեկուցեն բանակցությունների արդյունքների մասին, իսկ օրվա երկրորդ կեսին նա միջազգային հեռախոսազրույց կունենա: