Միջազգային

«Մենք ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեջ չենք մտնի». Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ առավելագույն ճնշման և սպառնալիքների պայմաններում իրենք ուղղակի բանակցություններ չեն վարի Միացյալ Նահանգների հետ, և դա երկրի հստակ քաղաքականությունն է: ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին Սեյեդ Աբբաս Արաղչին խոսել է Նավրուզի տոնի կապակցությամբ Իրանի Կարմիր մահիկի ընկերության կենտրոնակայանում կայացած նիստի շրջանակներում։

«Մենք ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չենք վարի առավելագույն ճնշման և սպառնալիքների պայմաններում, որոնք հնչում են ամեն օր: Դա մեր հստակ քաղաքականությունն է, քանի դեռ չի փոխվել Իրանի և իրանցի ժողովրդի հանդեպ մյուս կողմի մոտեցումը»,- հայտարարել է նա։

«Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ ուղղված ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Իհարկե, ճանապարհը բաց է անուղղակի բանակցությունների համար, և մենք հնարավորություն ունենք դա անելու տարբեր ուղիներով»,- ընդգծել է նա։