Միջազգային

ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտից հետո: Այս մասին Reuters-ին հայտնել Է Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան աղբյուրը:

Կիրակի օրն ուկրաինական պատվիրակությունն Էր Ռիադում հանդիպել էր ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի մանրամասները: