Միջազգային

Իրանը պետք է հրաժարվի ծրագրից այնպես, որ աշխարհը տեսնի. Ուոլց

Միացյալ Նահանգները մտադիր է հասնել նրան, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրից․ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը:

«Իրանը պետք է հրաժարվի իր ծրագրից այնպես, որ ամբողջ աշխարհը կարողանա դա տեսնել։ Հակառակ դեպքում հետևանքներ կլինեն»,- հայտարարել է Ուոլցը CBS News-ի եթերում:

«Եթե Իրանը միջուկային զենք ունենա, ամբողջ Մերձավոր Արևելքը կընդգրկվի սպառազինությունների մրցավազքում»,- ընդգծել է նա:

Մայք Ուոլցը նաև նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտության հնարավորությունները դեռևս պահպանվում են: