Միջազգային

ԱՄՆ-ն փորձում է ՌԴ-ի հետ պայմանավորվել Սև ծովի հարցում

Reuters-ը գրում է, որ Էր Ռիադում ընթացող բանակցություններում ԱՄՆ-ն փորձում է ՌԴ-ի հետ պայմանավորվել Սև ծովում կրակի դադարեցման շուրջ։ Ըստ պարբերականի՝ ամերիկյան և ռուսական պատվիրակությունները կքննարկեն լարվածությունը նվազեցնելու միջոցներ, այդ թվում՝ երկրների միջև «վերահսկողության գծի» սահմանումը։ 

Սպիտակ տան խորհրդական Մայք Ուոլցը սա որակել է որպես «խաղաղության պահպանման և ընթացիկ դիրքերի սառեցման քայլեր»։ Օրակարգում է նաև վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ՝ ՌԴ-ի կողմից ապօրինի տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը։ 

Գործակալության աղբյուրի համաձայն՝ բանակցությունները նախապատրաստող անձը նշել է, որ ամերիկյան պատվիրակությունը գլխավորում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Էնդրյու Փիքը և Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Անտոնը: