Միջազգային

«Եթե մենք ուզում ենք Գրենլանդիան, նախագահ Թրամփը կստանա այն». Վենս

ԱՄՆ փոխնախագահ Վենսը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ընդլայնել իր տարածքային շահերը Գրենլանդիայում, և Թրամփին չի հետաքրքրում եվրոպացիների կարծիքը: Այս մասին փոխնախագահը խոսել է Fox News-ի հետ:

«Դանիան, որը վերահսկում է Գրենլանդիան, չի կատարում իր պարտականությունները և լավ դաշնակից չէ: Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս կարող ենք լուծել այս խնդիրը, որը վերաբերում է մեր ազգային շահերին: Եվ եթե մենք ցանկանում ենք Գրենլանդիան, ապա նախագահ Թրամփը կստանա այն: Նա անտարբեր է եվրոպացիների՝ մեզ ուղղված քննադատությունների նկատմամբ: Նա մտածում է միայն Ամերիկայի ազգային շահերի մասին»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը։