Միջազգային

Պեկինը հերքում է խաղաղապահներ ուղարկելու լուրերը

Պեկինը հերքել է այն լուրերը, թե Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա՝ ցանկացած ապագա խաղաղության համաձայնագրի կիրառումն ապահովելու համար:

«Թույլ տվեք ընդգծել, որ այս հաղորդագրությունը լիովին կեղծ է: Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը պարզ է և հետևողական», - ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը:

Պեկինը հայտարարում է, որ հակամարտությունում պահպանում է չեզոքություն և բազմիցս ընդգծել է պատերազմում խաղաղարարի դեր ստանձնելու պատրաստակամությունը։