Միջազգային

Պատերազմական գոտում զոհվել է «Իզվեստիա»-ի 28-ամյա թղթակիցը

Պատերազմական գոտում զոհվել է ռուսական «Իզվեստիա»-ի թղթակից, 28-ամյա Ալեքսանդր Ֆեդորչակը։

«Ալեքսանդր Ֆեդորչակի մահը մեր կոլեկտիվի ևս մեկ սարսափելի կորուստն է», - հայտարարել է լրատվամիջոցի գլխավոր տնօրեն Վլադիմիր Տյուլինը:

Նա նշել է, որ Ֆեդորչակը երիտասարդ և տաղանդավոր լրագրող էր, ով «առջևում դեռ շատ սյուժեներ պետք է ունենար»:

Ֆեդորչակն աշխատել է Լուգանսկի տարածքում: Ըստ լրատվամիջոցի՝ նա զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի հրետանային հարվածի հետևանքով: Լրագրողի վերջին ռեպորտաժը եթեր էր հեռարձակվել մարտի 23-ին: