Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հերթական ընդմիջումից հետո շարունակել են բանակցությունները Սաուդյան Արաբիայում, ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը:
Քննարկումներն ընթանում են շուրջ 10 ժամ։ Ավելի վաղ կողմերը երեք անգամ դադար էին հայտարարել բանակցություններում։ Աղբյուրի խոսքով՝ պատվիրակություններն արդեն ծրագրել էին ավարտին հասցնել խորհրդակցությունները, սակայն հանդիպումը շարունակվել է: