Այն երկրները, որոնք նավթ և գազ են գնում Վենեսուելայից, 25 տոկոս հավելյալ մաքսատուրք կվճարեն ԱՄՆ-ի հետ ցանկացած առևտրական գործարքի համար, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Truth սոցիալական ցանցում իր գրառման մեջ նա հայտնել է, որ հավելյալ մաքսատուրքն ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ից: Թրամփը հայտարարել է, որ այս քայլին է քնում, քանի որ Վենեսուելան ԱՄՆ է ուղարկել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք աչքի են ընկնում «շատ դաժան բնավորությամբ»: