Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան այսօր կանցկացնեն բանակցությունների ևս մեկ փուլ՝ ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտից հետո: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Առանձին հանդիպումները նախատեսված են քննարկելու էներգետիկ օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հեռահար հարձակումների դադարեցման մանրամասները, ինչպես նաև Սև ծովում հարձակումների դադարեցումը՝ անվտանգ առևտրային բեռնափոխադրումներ ապահովելու համար»,- ասված է հրապարակման մեջ։