Միջազգային

«Վաշինգտոնն ու Կիևը շուտով համաձայնագիր կստորագրեն»․ Թրամփ

«Վաշինգտոնն ու Կիևը շուտով համաձայնագիր կստորագրեն»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը շուտով կստորագրվի: Նահանգների ղեկավարը լրագրողներին աել է, որ Կիևի հետ պայմանավորվածության են եկել:

Այժմ, նրա խոսքով, Վաշինգտոնն ու Կիևը քննարկում են տարածքների, ուկրաինական էլեկտրակայանների վերահսկման շուրջ հարցեր: Կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել հազվագյուտ մետաղների, կարևոր օգտակար հանածոներ և այլ բնական ռեսուրսների համատեղ շահագործման շուրջ:

ԱՄՆ-ի պատվիրակությունը կիրակի օրը հանդիպել էր ուկրաինացի պաշտոնյաների հետ, իսկ երկուշաբթի՝ ռուսական պատվիրության հետ: Բանակցությունները հիմնականում կենտրոնացած էին Սև ծովում հրադադարի վրա, սակայն Թրամփն ասել է, որ այլ հարցեր էլ են ծագում:

«Հիմա խոսում ենք տարածքի մասին։ Մենք խոսում ենք սահմանազատման գծերի, էլեկտրակայանի սեփականության մասին։ Որոշ մարդիկ ասում են, որ էլեկտրակայանը պետք է պատկանի Միացյալ Նահանգներին, քանի որ մենք փորձ ունենք»,- հավելել է նա:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական