ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ կայցելեն Գրենլանդիա: Այս այցը տեղի կունենա կղզու անեքսիայի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին:
Ինչպես գրում է The New York Times-ը, պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ. Վենսը, իսկ դրա կազմում կլինեն Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը:
Ուոլցը և Ռայթը նախատեսում են այցելել Պիտուֆիկի տիեզերական բազա՝ Գրենլանդիայում ԱՄՆ ռազմակայան: