Միջազգային

Իսրայելը հարվածել է Գազայի հիվանդանոցին. կան զոհեր

Իսրայելի զինված ուժերը կիրակի գիշերը հարվածել են Գազայի հարավում գտնվող ամենամեծ հիվանդանոցին՝ սպանելով մեկ մարդու և վիրավորելով մի քանիսին։ Հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, վնասվել է վիրաբուժական բաժանմունքը։

Ըստ AP News-ի՝ սա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ հիվանդանոցը ծանրաբեռնվել էր զոհերով և վիրավորներով։

Իսրայելի զինված ուժերը հաստատել են հիվանդանոցին հասցրած հարվածը՝ հայտարարելով, որ թիրախում եղել է այնտեղ գործող ՀԱՄԱՍ-ի զինյալ։ Իսրայելը քաղաքացիական անձանց զոհվելու համար մեղադրում է ՀԱՄԱՍ-ին՝ պնդելով, որ վերջինս գործում է խիտ բնակեցված տարածքներում։

Ավելի վաղ՝ կիրակի օրը, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50,000 պաղեստինցի։