Միջազգային

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նախագահ Էրդողանի հակառակորդի ձերբակալությունից հետո։ 

Իմամօղլուի ձերբակալությունը տեղի է ունեցել ամբողջ Թուրքիայում նրա կողմնակիցների բողոքի ակցիաների ֆոնին, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր և ուղեկցվում են զանգվածային ձերբակալություններով։ 

Ամբողջ Թուրքիայում մի քանի հարյուր մարդ է բերման ենթարկվել։ Իմամօղլուն նախագահ Էրդողանի դեմ հանդես եկող Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդներից է, և սպասվում էր, որ նա կլինի Էրդողանի գլխավոր մրցակիցը 2028 թվականի հաջորդ նախագահական ընտրություններում։