Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները նախատեսվում են 11:00-ին․ հայտնում է ՏԱՍՍ-ը: Հանդիպումը տեղի կունենա The Ritz-Carlton հյուրանոցում:
Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան: Ամերիկյան պատվիրակության կազմում, ինչպես սպասվում է, կընդգրկվեն ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման գծով տնօրեն Մայքլ Էնթոնը, Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը: