Սպիտակ տունը ձգտում է Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 20-ը, սակայն չի բացառում գործարքի ժամկետների փոփոխությունը, գրում է Bloomberg-ը։
Հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է մինչև Սուրբ Զատիկը՝ այս տարվա ապրիլի 20-ը, լայնածավալ զինադադարի հասնել ռուս-ուկրաինական պատերազմում, չնայած այն բանին, որ հարձակումները շարունակվում են։
Սակայն առաջիկա օրերին նախատեսված բանակցությունները ցույց են տալիս, որ Կրեմլը չի շտապում համաձայնագիր կնքել։
Միաժամանակ Սպիտակ տունն ընդունում է, որ ժամկետները կարող են փոխվել ուկրաինական և ռուսական կողմերի տարբեր դիրքորոշումների պատճառով։