Միջազգային

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի լիազորությունները կասեցվել են

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի պարտականություններն իբրև քաղաքապետ ժամանակավորապես կասեցվել են։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ն։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարանի որոշմամբ Էքրեմ Իմամօղլու կալանավորվել է։

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: 

Ի աջակցություն քաղաքապետի՝ Ստամբուլում մասսակայան բողոքի ակցիաներ են ընթանում։