Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացումից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը։
Մի քանի հարյուր մարդ հավաքվել է հիվանդանոցի դիմաց, և Պապը դուրս է եկել ու ողջունել նրանց։
Հիշեցնենք, որ Հռոմի պապը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ երկկողմանի թոքաբորբով։
Այսօր նա դուրս կգրվի հիվանդանոցից։