Միջազգային

Արքայազն Ուիլյամին նկատել են զինվորական համազգեստով Ռուսաստանի սահմանի մոտ

Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամին նկատել են Էստոնիայում՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազայում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ուիլյամը ժամանել է Էստոնիայում գտնվող ՆԱՏՕ-ի ամենամեծ բազա՝ Տապա։ Այն գտնվում է Ռուսաստանի սահմանից ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա։ Արքայազնը հետևել է «Կաբրիտ» կոչվող զորավարժություններին։

Ուելսի 42-ամյա արքայազնը տեսախցիկների առաջ հայտնվել է զինվորական համազգեստով և բերետով։ Պաշտպանիչ սաղավարտով և ակնոցներով նա նախ փորձել է բրիտանական Challenger 2 տանկը, նախքան Warrior հետևակի մարտական ​​մեքենայի մեջ մտնելը:

Ուիլյամը նշել է, որ իր այցի հիմնական նպատակն Էստոնիային աջակցություն ցույց տալն է, որը «հյուրընկալում է դաշինքի զորքերը և ընդունում փախստականներին Ուկրաինայից՝ ի դեմս Ռուսաստանի սպառնալիքների»։