Միջազգային

ԵՄ-ը կլուծի Ուկրաինայի և Սլովակիայի միջև գազային վեճը

Եվրոպական Միությունը գտնում է ճանապարհ՝ լուծելու Ուկրաինայի և Սլովակիայի միջև գազային վեճը: Այս մասին հայտնում է Politico-ն: Առաջարկը նախատեսում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործում: 

Ուկրաինան կարող է փոխարինել ռուսական գազը՝ ավելացնելով ներմուծումը Հունաստանից և Թուրքիայից, իսկ պահեստարաններում կարող է պահել մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ: Այդ ծավալները հետագայում կտեղափոխվեն Սլովակիայի խողովակաշարերով: 

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ընդգծել է, որ նման մոտեցումը պետք է մեղմի Սլովակիայի բողոքները Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցման արդյունքում էներգետիկ եկամուտների կորստի վերաբերյալ և կվերադարձնի երկրին տարանցիկ պետության կարգավիճակ: