Միջազգային

Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ և մաղթել խաղաղություն։ 

«Նովրուզը՝ մեր դարավոր ավանդույթը, այս տարի էլ առիթ է հիշելու խաղաղության, եղբայրության և համերաշխության կարևորությունը: Հուսով եմ, որ Նովրուզը կդառնա մի նոր դարաշրջանի նախակարապետ, երբ ամբողջ աշխարհում հույսեր են կապվում խաղաղության հետ, երբ միջազգային երկխոսությունն ու համագործակցությունը նոր մակարդակի են բարձրանում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը Ալիևին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ ադրբեջանական ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: