Tesla-ի բաժնետոմսերը նախորդ տարվա վերջի համեմատ նվազել են կիսով չափ: Վաճառքները ամբողջ աշխարհում կտրուկ նվազել են, իսկ ԱՄՆ-ում մեքենաները դառնում են վանդալիզմի թիրախ: Այսպես, ԱՄՆ մի քանի քաղաքներում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլների միջոցով այրել են ավտոմեքենաներ և լիցքավորման կայաններ:
Ներկայումս ավտոմեքենաների գնորդների միայն 1.8%-ն է դեռ մտածում Tesla գնելու մասին, մինչդեռ անցյալ տարվա նոյեմբերին այս ցուցանիշը 3.3% էր: Բաժնետոմսերի արժեքը նույնպես իջել է դեկտեմբերյան ռեկորդային առավելագույնից՝ 480 դոլարից հասնելով 236 դոլարի:
Նախօրեին ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին մեղադրանք է առաջադրել երեք տղամարդկանց, ովքեր կասկածվում են Tesla-ի մեքենաները հրկիզելու մեջ, և նրանց սպառնում է 5-20 տարվա ազատազրկում:
Անցած շաբաթավերջին Թրամփը ակտիվորեն աջակցել է Իլոն Մասկին՝ նրա հետ Սպիտակ տանը ներկայանալով շքեղ Tesla-ով և հայտնելով, որ կարող է նման մեքենա գնել իր համար: