Սաուդյան Արաբիայում ԱՄՆ բանակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հետ տեղի կունենան միաժամանակ՝ հարակից սենյակներում: Այդ մասին մարտի 20-ին ABC-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը:
«Մի խումբը կլինի մեկ սենյակում, մյուս խումբը՝ մեկ այլ։ Նրանք նստելու են, խոսեն, ճեմեն: Հյուրանոցում մաքոքային դիվանագիտության նման մի բան կլինի, և այդ ժամանակ մենք կպարզենք, թե ինչ դիրքորոշումներ ունեն նրանք»,- ասել է Քելլոգը:
ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը: Նշենք, որ պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին: