Միջազգային

Շոյգուն կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Փհենյան, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: «ՌԻԱ»-ի տվյալներով՝ նախատեսվում է, որ նա կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Շոյգուի այցը սկսվել է Փհենյանի կենտրոնում ազատագրման հուշարձանին ծաղկեպսակ դնելով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: